The winning entry has been announced in this pair.There were 3 entries submitted in this pair during the submission phase. The winning entry was determined based on finals round voting by peers.Competition in this pair is now closed. |
Ո՞վ առաջինը նետեց այդ ճակատագրական լոլիկը, որը ծնունդ տվեց "Լա Տոմատինա հեղափոխություն" փառատոնին: Իրականում դա ոչ ոքի հայտնի չէ: Գուցե դա Ֆրանկոյի դեմ ուղղված ապստամբություն էր, գուցե՝ անվերահսկելի դարձած փառատոն: Ամենատարածված տարբերակն այն է, որ 1945 թ-ի Լոս Ժիգանտեսի () փառատոնի ընթացքում տեղաբնակները ձգտում էին վիճաբանություն բեմեկանացնել՝ ուշադրություն գրավելու նպատակով: Մոտակայքում նրանք պատահաբար հանդիպեցին բանջարեղեն տեղափոխող մեքենայի և սկսեցին միմյանց վրա հասած լոլիկներ նետել: Անմեղ հանդիսատեսները ներգրավվեցին այդ իրադարձությանը, և թռչող լոլիկների մարտը լայնազանգված բնույթ ստացավ: Սադրիչները ստիպված էին հատուցել լոլիկ վաճառողներին, սակայն դա չխանգարեց նրան, որ լոլիկների մարտն ավելի ընդլայնվի, ինչը և ծնունդ տվեց մի նոր ավանդույթի: Վախենալով, որ իրավիճակը բարդանա և անկառավարելի դառնա, 1950-ական թթ-ին իշխանություններն ընդունեցին, այնուհետև չեղյալ հայտարարեցին և կրկին օրինականացրեցին մի շարք պատժամիջոցներ: Օրենքին չենթարկվող քաղաքացիները ձերբակալվեցին 1951 թ-ին, ինչը հասարակական զայրույթի առարկա դարձավ, և նրանք ազատ արձակվեցին: Լոլիկների մարտը դատապարտող պատժամիջոցների դեմ ամենամեծ ըմբոստությունը տեղի ունեցավ 1957 թ-ին, երբ լոլիկների մարտի ամենաջերմեռանդ կողմնակիցները լոլիկի մահը նկարագրող ծաղրական բեմականություն կազմակերպեցին՝ հուղարկավորության արարողությամբ և դագաղով: 1957 թ-ից հետո տեղական իշաանությունները որոշեցին համակերպվել հասարակական կարծիքի հետ, որոշ օրենքներ սահմանեցին և ընդունեցին այդ խենթ ավանդույթը: Չնայած նրան, որ լոլիկները տոնախմբության կարևորագույն մասն են, մի շարք այլ միջոցառումներ են կազմակերպվում մեկ շաբաթ տևացող փառատոնի ընթացքում: Նշվում են նաև Բունյոլ քաղաքի պահապան սրբերի՝ Կույս Մարիամի և սուրբ Լուի-Բերնարի տոները, որոնք, իսպանական ուրախ սովորույթների համաձայն, փողոցներում ուղեկցվում են շքահանդեսներով, երաժշտությամբ և հրավառություններով: Մոտակա մարտի համար ձեր ուժերն ի մի բերելու նպատակով՝ մարտի նախօրեին մատուցվում է բրինձից, ծովամթերքներից, շաֆրանից և ձիթապտղի յուղից պատրաստվաս Վալենսիա քաղաքի հայտի ճաշատեսակը՝ հռչակավոր պաելլան: Ներկայումս այս անսահման փառատոնը կանոնավոր բնույթ է կրում: Ամենամյա փառատոնի համար կազմակերպիչները նույնիսկ սկսել են մշակել անորակ լոլիկի մի տարատեսակ: Հանդիսությունները սկիզբ են առնում առավոտյան ժամը 10 -ին, երբ մասնակիցներն սկսում են մագլցել սայթաքուն սյունը՝ նրա գագաթին ամրացված պտուղին հասնելու համար: Փողոցներում երգող ու պարող դիտորդները ջրապատում են դեպի վեր բարձրացող սյունը: Երբ եկեղեցու զանգն ազդարարում է կեսօրը, բեռնատար ավտոմեքենաները լոլիկ են սփռում ողջ քաղաքում, մինչդեռ "լո-լիկ, լո-լիկ" երգն ավելի ու ավելի է ուժգնանում: Այնուհետև ջրային թնդանոթի կրակոցով սկսցում են հիմնական միջոցառումները: Կանաչ լույսի հետ մասնակիցները սկսում են մարտը՝ միամյանց վրա լոլիկներ նետելով: Շուրջբոլորը լոլիկներ են, նետումները հեռահար են, միջին տարածության ու դիպուկ: Անկախ ձեր հմտություններից՝ մարտի վերջում դուք ինքներդ ձեզ չեք նմանվում: Մոտավորապես մեկ ժամ անց լոլիկի մեջ թաթախված մասնակիցները շարունակում են խաղալ. ասես սալսա են պարում լոլիկի նմանվող ծովում: Ջրային թնդանոթի երկրորդ կրակոցն ազդարարում է մարտի ավարտը: | Entry #22298 — Discuss 0 — Variant: Not specified Winner
|
Ո՞վ առաջինը նետեց այն ճակատագրական պոմիդորը, որ սկիզբ դրեց Լա Տոմատինա հեղափոխությանը: Պարզվում է, որ ոչ ոքի դա հայտնի չէ: Հնարավոր է այն սկսվեց, երբ մարդիկ դուրս եկան փողոցներ` իրենց բողոքն արտահայտելու Ֆրանկոյի ռեժիմի դեմ. բացառված չէ, որ խժդժություններ սկսվեցին, երբ կառնավալային երթն անկառավարելի դարձավ: Համաձայն ամենատարածված վարկածի, 1945 թվականի գիգանտ մարիոնետների Los Gigantes անվանմամբ շքերթի ժամանակ տեղացիները որոշեցին ուշադրություն հրավիրել իրենց վրա և հետաքրքրություն բորբոքելու համար` կատակով ձեռնամարտի բռնվեցին: Կռվողների մոտով այդ պահին բանջարեղեն վաճառողի սայլակ էր անցնում և օդում հայտնվեցին հասած պոմիդորները: Ձեռնամարտի "հարթակում" հայտնվեցին անմեղ անցորդներ և իրադրությունը սկսեց լուրջ երանգ ստանալ. ընկերական ձեռնամարտը վերածվեց իսկական պոմիդորներով պատերազմի: Դրա կազմակերպիչներին պարտադրեցին բանջարեղեն վաճառողի սայլակի տիրոջը վերադարձնել նրան հասցված վնասը, սակայն սա խոչընդոտ չհանդիսացավ ծնունդ առած ավանդույթի զարգացման համար և ժողովուրդը սկսեց, ժամանակ առ ժամանակ, պոմիդորային հրաձգության խրախճանքներ կազմակերպել: Վախենալով կորցնել գնալով ավելի մեծ մասսայականություն վայելող ավանդույթի վերահսկելիությունը, իշխանությունները 1950-ական թվականներին ընդունեցին մի շարք սահմանափակումներ, որոնք որոշակի մեղմացումներից հետո նույնիսկ, շարունակում էին անընդունելի մնալ բնակչության համար: 1951 թվականին նույնիսկ, որոշ մարդիկ, նոր օրենքները առհամարհելու համար, դատապարտվեցին. ձերբակալվածներն ազատ արձակեցվին միայն այն ժամանակ, երբ հասարակությունը բարձրագոչ սատարեց նրանց: Պոմիդորային պատերազմի օրենքով սահմանափակումների ամենահայտնի և ցայտուն խախտումը տեղի ունեցավ 1957 թվականին, երբ կազմակերպվեց պոմիդորի հուղակավորության իսկական ծես, որտեղ, ինչպես նախատեսված է նման դեպքերում, առկա էին դագաղը և սգո արարողություն: Տեղական իշխանություններն անմասն չմնացին սրանից. որոշելով համակերպվել և ընդառաջ գնալ հասարակության պահանջներին, նրանք ընդունեցին մի շարք կանոններ և թույլատրեցին զարմանալի ավանդույթի իրականացումը: Չնայած Լա Տոմատինայի տոնակատարություններում կենտրոնական դերը վերապահված է պոմիդորային պատերազմին, այնուամենայնիվ, վճռական ճակատամարտից մի ամբողջ շաբաթ առաջ ժողովրդական տոնախմբություն է լինում` ի պատիվ Բունյոլ քաղաքի հովանավորներ Սուրբ Աստվածամոր և Սուրբ Լուիս Բերտրանի: Տոնն անցնում է լավագույն իսպանական ավանդույթների համաձայն. անց են կացվում ուրախ փողոցային երթեր, երաժշտական կատարումներ և հրավառություն: Մոտեցող մարտին նախապատրաստվելու և ուժ հավաքելու համար օգնում է հսկայական չափերի պաելլան, Վալենսիայի հանրահայտ կերակուրը` պատրաստված բրնձից և ծովամթերքներից, համեմված զաֆրանով և ձիթապտղի յուղով, որը մատուցվում է ճակատամարտի նախօրեյին: Այսօր, այնուամենայնիվ, այս հնագույն ավանդույթն անց է կացվում որոշակի կարգ ու կանոնով: Ներկայումս, կազմակերպիչները, հատուկ ամենամյա տարեդարձերի նշման համար, աճեցրել են նույնիսկ պոմիդորների ոչ քաղցր տեսակի մշակաբույս: Տոնական օրը սկսվում է առավոտյան մոտ ժամը տասին, երբ մասնակիցները մրցակցելով, բարձրանում են յուղապատ սյուների վրա, պարզելու համար, թե ով առաջինը կհանի սյան գլխին կապված ապուխտի կտորը: Ամբոխը, միևնույն ժամանակ, երգում, պարում է և ջրում խողովակներից սյուների վրա մագլցողներին: Երբ եկեղեցական զանգերն ազդարարում են կեսօրը, ամբոխի ավելի ու ավելի ուժգնացող "պո-մի-դոր-ներ, պո-մի-դոր-ներ" վանկարկումներին հետևում է պոմիդորներով բեռնատարների մուտքը քաղաք: Ջրային թնդանոթի առաջին համազարկն ազդարարում է գլխավոր գործողության` համընդհանուր ճակատամարտի սկիզբը, որի ժամանակ կարելի է պոմիդորներ նետել հակառակորդների վրա` հասած տոմատի հյութով նրանց լղոզելու նպատակով: Գործի է անցնում հեռահար հրետանին, որ "մղոններ" հեռվից կարող է հարվածել թշնամուն. հնարավոր է դառնալ նաև դիպուկահարի կամ հաջող նետված կեռիկի զոհը: Ինչպիսին էլ լինի ձեր մարտավարությունը, ճակատամարտի ավարտին դուք ձեզ կդիտեք (կամ կզգաք) լրիվ ուրիշ մարդ: Ճակատամարտի սկզբից մեկ ժամ անց, տոմատի հյութով ծածկված պոմիդոր նետողներին մնում է միայն լողալ անծայր կարմիր խյուսով պատված ճահիճում, որ դարձել են քաղաքի փողոցները և որում դժվար է գտնել գեթ մեկ ամբողջական պոմիդոր: Ջրային թնդանոթի երկրորդ համազարկն ազդարարում է ճակատամարտի ավարտը: | Entry #22297 — Discuss 0 — Variant: Not specified
|
Ո՞վ նետեց առաջին հավատարիմ լոլիկը, որը սկսեց Լա Տոմատինա հեղափոխությունըԻականում ոչ ոք չգիտի:Միգւցե պատճառը հակա-Ֆրանկոյական ապստամբությու՞նն էր կամ էլ կարնավա՞լը, որ հսկողւթյան տակից դուրս եկավ:Ըստ պատմության ամենատարածված տարբերակի, 1945 թ Լոս Գիգանտես տոնահանդեսի ժամանակ(հսկայական թղթե տիկնիկների շքերթ)տեղացիները փորձում էին կռիվ սարքել՝ իրենց վրա ուշադրություն գրավելու համար: Նրանք դեմ առ դեմ հանդիպեցին բանջարեղենի սայլակին եվ սկսեցին հասած լոլիկներ շպրտել: Խառնվեցին անմեղ դիտորդները, մինչև տեսարանը բորբոքվեց ու հասավ թռչող մրգերի մի խառնաշփոթի:Հրահրողները ստիպված եղան վճարել լոլիկ վաճառողներին, բայց դա չկանգնեցրեց լոլիկակռվի նոր դեպքերը—և նոր ավանդույթը ծնվեց: Վախենալով դրության վատթարացումից, իշխանությունները 1950-ական թվականներին բազում արգելքներ մտցրին, հետո հանցին ու հետո նորից վերականգնեցին:1951թ. օրենքը խախտողներին բանտ նստեցրին, բայց մասսայական բողոքներից հետո նրանց ազատ արձակեցին:Ամենահայտնի հանդգնությունը արգելքների նկատմամբ տեղի ունեցավ 1957 թ, երբ մասնակիցները ծաղրական թաղում կազմակերպեցին լոլիկի համար՝դագաղով ու հուղարկավորության թափորով:1957 թվականից հետո տեղական իշխանությունը որոշեց ճնշմանը տեղի տալ և ընդունեց տարօրինակ ավանդույթը: Չնայած բեմի կենտրոնում լոլիկն է, վերջնական հանդեսին նախորդում են մեկ շաբաթվա հանդիսությունները: Մեծարում են է Բունյոնի հովանավոր սրբերին՝Կույս Մարյամին ու Սուրբ Լուիս Բերտրանին , փողոցային շքերթներով, երաժշտությամբ ու իսպանական ուրախ հրավառությամբ:Պատրաստվող կռվի համար ուժ հավաքելու համար էպիկական պաելա է մատուցվում ճակատամարտի նախորդ երեկոյին, ցուցադրելով վալենսիական ճաշատեսակ, պատրաստված բրնձով, ծովուտեստով, սաֆրոնով և ձիթայուղով: Այսօր տոնակատարությունը կանոնավոր տեսք ունի:Կազմակերպողները հասել են այն բանին, որ հատուկ տեսակի լոլիկ են աճեցնում՝հատուկ այս ամենամյա իրադարձության համար:Տոնակատարությունը սկսվում է առավոտյան 10-ին, երբ վազում են, որպեսզի ձեռք գցեն յուղած գերանի վրա ամրացրած խոզապուխտը:Հանդիսատեսները նրանց ջրում են ու միաժամանակ երգում ու պարում:Երբ եկեղեցու զանգերը ազդարարում են կեսօրը, լոլիկով բարձված բեռնատարները ներս են մտնում քաղաք, այնժամ, երբ «Տոմատե, տոմատե» վանկարկությունը հասնում էր կրեսենդոյի: Հետո ջրաթնդանոթի կրակոցով սկսվում է հիմնական իրադարձությունը:Դա կանաչ լույս է հանդիսանում մասնակիցների միջև համընդհանուր հարձակման համար:Երկար նետումներ, կարճ հարվածներ, միջին տարածության նետումներ:Ինչ էլ որ լինի ձեր տեխնիկան, վերջում ձեր տեսքն ու զգացողությունը ամբողջովին տարբեր են լինելու:Մոտ մեկ ժամ հետո լոլիկով լղոզված ռումբ նետողները մնում են խաղալու լպրծուն սալսայի փողոցներում, փորձելով գտնել լոլիկի նմանվող ինչ-որ բան:Թնդանոթի երկրորդ կրակոցը ազդանշանում է ճակատամարտի ավարտը: | Entry #21979 — Discuss 0 — Variant: Not specified
|